Մեզ ռևանշիստ անվանում են կա՛մ նիկոլականները, կա՛մ Ալիևը. Հայկ Մամիջանյան

Ներքին 2 տարի առաջ - 22:51 23-04-2022
Ավանդական դարձած «Զարթի՛ր, լաո» ջահերով երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից ժամը 19:15-ին։ Երթին մասնակցում է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ մարդկային տանջանքի վրա քաղաքականություն սարքող հանցախումբ է այս իշխանւթյունը։

«Երբ խոսում են այն մասին, որ Արցախը իր չէ, դրանք ձևական բաներ են, այդ ամենը սեփական կաշին ու սեփական աթոռը փրկելու համար է։ Ես չեմ տա իշխանության համար այն ճոխությունը, թե ինչ ակցիաներ ենք իրականացվելու, բայց թեժություն խոստանում եմ։ Մեզ ռևանշիստ անվանում են կա՛մ նիկոլականները, կա՛մ Ալիևը։ Մարդկային տանջանքի վրա քաղաքականություն սարքող հանցախումբ է սա»։

Մանրամասն՝ տեսանյութում։