Բուլղարիայի իշխանությունները որոշել են երկրի օդային տարածքը փակել ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքները կարգելվեն փետրվարի 26-ից։
Ավելի վաղ իրենց օդային տարածքը փակելու մասին հայտարարել էին Մեծ Բրիտանիան, Չեխիան և Լեհաստանը։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան արդեն հայտարարել է, որ դա կհանգեցնի դեպի Հունաստան և Կիպրոս զբոսաշրջային տուրերի թանկացման։ Ռուսական ավիաընկերությունների մեծ մասը թռիչքներն իրականացնում է Չեխիայի և Լեհաստանի վրայով: