Պահակը գողություններ էր արել մանկապարտեզից. գողոնի մի մասը հայտնաբերվել է
copy image url

Պահակը գողություններ էր արել մանկապարտեզից. գողոնի մի մասը հայտնաբերվել է

Ներքին 2 տարի առաջ - 13:18 23-04-2022

Ապրիլի 22-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենան բարձված էր մետաղյա առարկաներով: Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել էր մետաղյա առարկաներ:

Գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Կատարվում է քննություն։