Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները
copy image url

Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները

Ներքին 2 տարի առաջ - 23:12 22-04-2022

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից, ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերվող Հայաստանի մոտեցումները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես, Հայաստանի առընչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված