Թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն. Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 16:51 22-04-2022
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում, խոսում էր խաղաղության օրակարգից չշեղվելու մասին Փաշինյանն իր ելույթում ասել է, որ Արցախի ճակատագիրը չի կարող քննարկվել ժողովրդի թիկունքում։

«Կարճաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է. ապահովել այնպիսի իրավիճակ, որ արցախցին ապրի Արցախում, և ինչպես ասել եմ ապրիլի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած ելույթում՝ ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի և հայ։ ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի՛ երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չէ երբեք։ Սա է հարցի բուն էությունը՝ մնացածը, բաժակաճառ է։ Այն ուժերը, որոնք ուզում են, որ ՀՀ կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու և Արցախը հայաթափվելու է՝ ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը՝ այլև ՀՀ-ն։ Նաև կարող ենք վստահ լինել, որ մենք դա թույլ չենք տա անել՝ ՀՀ ժողովուրդը թույլ չի տա դա անել, նաև թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ՝ որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն։ Թույլ չենք տալու, որովհետև համոզված ենք, որ հենց խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է ՀՀ և Արցախի ապագան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում