«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը «Ազատության» հրապարակում մասնակցում էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած բողոքի ակցիային,
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Արցախ մեկնելու իրենց նպատակն այն էր, որ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում կազմակերպեին, ինչը, իր գնահատմամբ՝ ստացվել է։
Անդրադառնալով հանրահավաքին՝ ասաց. «Կան քաղաքական ուժեր, որոնք իրական պայքարի մեջ են, բայց կան նաև այնպիսիք, որոնք իբրև ընդդիմություն են ՝ հանուն պաշտոնի ինչ-որ քայլեր կձեռնարկեն։ Եթե կան քաղաքական ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանի հեռացումը տեսնում են, կարող են ցանկացած ակցիայի, կամ այլ բանի միջոցով անեն դա։ Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ իշխանությունը հաշվի է նստում իրենց հետ»։
Մանրամասնը՝ տեսանյութում։