Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի կրտսեր եղբայրը
copy image url

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի կրտսեր եղբայրը

Ներքին 3 տարի առաջ - 23:08 15-04-2022

44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի ընտանիքում որդի է ծնվել: «Շենգավիթ» ԲԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում է հոկտեմբերի 10-ին Ջրականում զոհված Արսեն Գրիգորյանի կրտսեր եղբոր ծննդյան մասին։

Արսենը ընտանիքի միակ զավակն էր, և նրա մահից հետո տանը դադարել են հնչել «մայրիկ» և «հայրիկ» բառերը, ասում է նորածնի մայրը, հիմա իրենց համար կյանքը նոր իմաստ է ստացել։