Արցախն է նաև որոշում ռեգիոնի ուժային բալանսի ապագան․ Ալեն Ղևոնդյան
copy image url

Արցախն է նաև որոշում ռեգիոնի ուժային բալանսի ապագան․ Ալեն Ղևոնդյան

Ներքին 3 տարի առաջ - 00:43 15-04-2022

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ենթադրում եմ, որ Արցախում (ու նաև ՀՀ-ում) կլինեն սրացումներ, կունենանք մի քանի գծով հարձակման փորձեր, անգամ կլինեն զոհեր այդ թվում խաղաղ բնակչության շրջանում․․․ չեմ բացառում, որ անգամ խաղաղապահների վրա կկրակեն, բայց սա Արցախի նոր կարգավիճակի սկիզբն է լինելու․․․ հիշեք Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, ու սա էմոցիոնալ զեղում չէ, այլ գեպոլիտիկ հարցադրում, քանի որ Արցախն է նաև որոշում ռեգիոնի ուժային բալանսի ապագան։
Ավելին՝ կգա մի օր, երբ ՀՀ-ն ինքը «կմիանա» Արցախին։

Սա կարող եք սքրին անել, պահել ու հետո, եթե ասածս չլինի, հիշեցնել ինձ։

Իսկ ՀՀ-ում իշխանափոխություն ավելի շուտ կլինի, քան թե՝ ոչ․ ու իշխանության կարող է գալ նախ՝ ամորտիզացիոն, ապա՝ շատ «նոր» թիմ։ Բայց, որ դա վաղը լինի, այսօր պետք է պայքարել կոնկրետ, առարկայական և ոչ թե ՖԲ-ում։

Այ սենց բաներ գիշերվա էս ժամին։

Բայց մինչ այս ամենին հասնենք, դեռ պետք է շատ ինքնամաքրվել․ ասածս որն՝ ցուցակներ կազմեք, թե ով դեմ չէր Արցախը թորքին հանձնելուն․ կազմե՛ք էդ ցուցակները, պետք են գալու։

Մոռացա ասեմ հեշտ չի լինելու, զոռ ա լինելու»։