Չեմ կարողանում պեսոկով չայ խմեմ, դարձել է 600 դրամ, գույնն էլ հնդիկներն են թանկացրել

Խոսք Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 18:56 13-04-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Վերջին շրջանում Հայաստանում ապրանքների միջին գները աճել են։ Գների փոքր աճն ինքնին վտանգավոր չի համարվում, բայց այս պարագայում սա արդեն փոքր աճ չէ։ Այն բարձր է ցանկալի նվազագույնից։ Ավելին, սա ապրանքների լայն ցանկն է, մինչդեռ նեղ սննդամթերքի ցանկը թանկացել է ավելի արագ տեմպով։

Այսօր Oragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե արդյոք նկատո՞ւմ են գնաճը, և ըստ իրենց՝ ապրանքների գնաճը քանի՞ տոկոս է կազմում։