Իրանը հերքել է ՌԴ զենք մատակարարելու մասին տեղեկությունը. Կուլեբա
copy image url

Իրանը հերքել է ՌԴ զենք մատակարարելու մասին տեղեկությունը. Կուլեբա

Արտաքին 3 տարի առաջ - 18:13 13-04-2022
Թեհրանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցից հետո

«Ես երախտապարտ եմ արտգործնախարար Աբդոլլահիանին իրանական ընկերությունների օգնությամբ Ռուսաստանին զենք մատակարարելու մասին մեղադրանքները հերքելու համար, ինչպես նաև Ուկրաինա բժշկական բրիգադ ուղարկելու համար»,- գրել է Կուլեբան Twitter-ում։

Կուլեբան հավելել է, որ Իրանը հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի դեմ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի