Պաղեստինյան «Համաս» շարժումը ժխտել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ շարժումը համաձայնվել է Իսրայելի հետ հրադադարի հաստատմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Համասի» քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ Ռեշեքին:
«Հակառակորդի ԶԼՄ-ների հաղորդումները, թե «Համասը» հինգշաբթի օրը համաձայնվել է հրադադար հաստատել, իրական չեն... Ոչ մի պայմանավորվածություն կամ հրադադարի ռեժիմի որոշակի ժամկետ ձեռք չի բերվել»,- ասել է նա:
Ավելի վաղ Եգիպտոսը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին առաջարկել էր զինադադար հաստատել: Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել էր զինադադարի հաստատմանը: