Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի
copy image url

Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Ներքին 3 տարի առաջ - 11:25 13-04-2022

Վերատեղադրված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ֆրիկի, Կոնդի, Սիմեոն Երևանցու (Չկալովի) փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: