Ռուսաստանը սկսել է զորքեր կուտակել Ֆինլանդիայի հետ սահմանին անմիջապես այն բանից հետո, երբ Հելսինկին հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու մտադրության մասին, հաղորդում է Daily Mail-ը։
Ռուսաստանի Դաշնության տարածքում ծանր զինատեսակների, այդ թվում՝ հրթիռային համակարգերի տեղաշարժ է նկատվել դեպի Ֆինլանդիայի հետ սահման։
ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին հավանական անդամակցությունն, այդ երկիրը Ռուսաստանի պատասխան քայլերի թիրախ կդարձնի։