ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին․ Տոյվո Կլաար
copy image url

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին․ Տոյվո Կլաար

Ներքին 3 տարի առաջ - 22:06 12-04-2022

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան օգտահաշվում։

«Երեկ և այսօր լավ քննարկումներ եմ ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԱՀ նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,- ասել է ԵՄ դիվանագետը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի