Ֆրանսիան արտաքսում է լրտեսության մեջ կասկածվող ռուսաստանցիներին
copy image url

Ֆրանսիան արտաքսում է լրտեսության մեջ կասկածվող ռուսաստանցիներին

Արտաքին 3 տարի առաջ - 09:06 12-04-2022
Ֆրանսիան արտաքսել է վեց ռուսաստանցու, որոնք կասկածվում են լրտեսության մեջ, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։
Ռուսաստանցիներն իբր դիվանագիտական ​​քողի տակ աշխատել են Ֆրանսիայի ազգային շահերի դեմ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հատուկ ծառայությունները «գաղտնի գործողությունը» բացահայտել են կիրակի օրը, սակայն լրացուցիչ տեղեկություններ դեռ չկան։
Ավելի վաղ Ֆրանսիան արտաքսել էր 35 ռուսաստանցի դիվանագետի՝ ի պատասխան ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման։