Մայրը որդու աչքերին չիլի պղպեղ է լցրել, երբ իմացել է, որ նա թմրամոլ է
copy image url

Մայրը որդու աչքերին չիլի պղպեղ է լցրել, երբ իմացել է, որ նա թմրամոլ է

Արտաքին 3 տարի առաջ - 11:44 10-04-2022
Հնդկաստանի բնակչուհին որդու աչքերի մեջ չիլի պղպեղ է լցրել՝ իմանալով, որ նա թմրամոլ է, գրում է World of Buzz-ը։
Ըստ լրատվամիջոցների, Ռամանա անունով կինն իմանալով, որ իր որդին՝ Սուրեշը, թմրանյութերից կախվածություն ունի, որոշել է պատժել նրան։ Երբ Սուրեշը տուն է վերադարձել, կինը աղացած չիլի պղպեղ է լցրել նրա դեմքին և սկսել է տրորել աչքերը, իսկ հարևանուհին բռնել է տղամարդու ձեռքերը:
«Նրա կախվածությունը մարիխուանայից վերջին մեկ տարվա ընթացքում աճել է»,- դժգոհել է մայրը։
Միջադեպի ականատեսների խոսքով, Սուրեշը բարձր բղավել է, ապա խնդրել, որ ջուր բերեն։ Սոցցանցերի օգտատերերը դատապարտել են կնոջը՝ նշելով, որ նրա որդին պրոֆեսիոնալ օգնության կարիք ունի, ոչ թե՝ չիլի պղպեղի:

Ամենից շատ դիտված