ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր «Թվիթեր»-յան էջում անդրադարձել է ադրբեջանցի իր գործընկեր Փերվին Միրզազադեի հոդվածին, որտեղ վերջինս քննադատական խոսքեր է ներկայացրել Մարուքյանի հասցեին։
«Փերվին, ես շատ զգացված եմ՝ տեսնելով, որ այդքան ժամանակ եք ծախսել իմ կենսագրությունը փորփրելու համար: Բայց իմ լուսանկարը փչացնելը, խաղաղության մասին իմ խոսքերի դեմ անձնական վիրավորանքներ հնչեցնելը վատ է խոսում 30 տարվա փորձ ունեցող դիվանագետի մասին։ Համոզված եմ, որ դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք որպես դիվանագետներ»,- գրել է Մարուքյանը։
Գրառմանը կից Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Միրզազադեի հոդվածը։