Նրանք տվեցին ամենակարևորը՝ իրենց կյանքը․Դոխոյան

Ներքին 3 տարի առաջ - 19:32 08-04-2022
Այսօր «Հայրենիք» կուսակցության և Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հոլովակով՝ կից ներկայացնելով հետևյալ գրառումը․

«Խոնարհվելով Արցախի պաշտպանության համար զոհված, դեռ սկսած 90-ականներից, մեր հայորդիների շիրիմների առջև, խոնարհվելով բոլոր նրանց առջև, ովքեր ցանկացած ձևաչափով մասնակցել են գոյամարտին, ասում ենք ամոթ այն ողջ մնացածներին, որոնք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը»։

Դոխոյանի խոսքով, այսօր չկա մի վանաձորցի, որ անմեղ զոհերի հուշարձանին այցելած չլինի. «Չկա մի վանաձորցի, որ նահատակների պուրակում ծածանվող դրոշները տեսնելիս չարտասվի։ 5000 անմեղ զոհ, որ կռվեց ու պայքարեց հույսով-հավատով, որ Արցախը պահելու է, պայքարեց՝ տալով ամենակարևորը՝ կյանքը, որպեսզի Արցախը մնա և Ադրբեջանի կազմում չհայտնվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում