Պայթուցիկ սարքի ևս մեկ ահազանգ. «Մեգամոլ»-ը նույնպես տարհանվում է
copy image url

Պայթուցիկ սարքի ևս մեկ ահազանգ. «Մեգամոլ»-ը նույնպես տարհանվում է

Ներքին 3 տարի առաջ - 16:37 08-04-2022

Ապրիլի 8-ին ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարհանման աշխատանքներ:

Այսօրվա ընթացքում սա արդեն 3-րդ ահազանգն է առևտրի կենտրոններում տեղադրված պայթուցիկ սարքերի մասին: Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Ապրիլի 8-ին ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

ժամը 14։56-ին էլ ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում: