Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից․Սաղաթելյան

Ներքին 3 տարի առաջ - 21:18 05-04-2022
Այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը։ Ընդդիմությունը խոսեց Արցախի շուրջ կուտակված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրենց առաջարկների մասին։

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ ասելով․

«Քիչ առաջ Արցախի խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ և հանդես եկել հայտարարությամբ։ Այդ հայտարարության մեջ շատ հստակ ասվում է, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար։ Որտեղ նաև ասվում է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից»,-ասաց նա։

Սաղաթելյանը կատարեց մի քանի արձանագրումներ․

«Առաջին՝ ես այսօր ուզում եմ նշել, որ պատմական օր է, հաջորդը՝ քիչ առաջ հնչեցվեց այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է առաջնորդվեն․ դա հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության կամարտահայտությունն է»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված