Ոչ թե խաղաղության, այլ նվաստացման դարաշրջան է․Քոչարյան

Ներքին 3 տարի առաջ - 20:25 05-04-2022
Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ Oragir.news-ի հարցին, թե ի՞նչ վերջաբան են ունենալու այս ակցիաները, Լևոն Քոչարյանը պատասխանեց․

«Հույս ունեմ, որ վերջաբանը կլինի այս դավաճանական իշխանությունների հեռացումը, մնացածը ցույց կտա ընթացքը և մասնակիցների վճռականությունը։ Վաղուց բոլորս էլ հասկանում ենք, թե ինչի մասին են բանակցությունները, մեծ հաշվով Հայաստանի այս իշխանությունները և Ադրբեջանի իշխանությունները կարծես նույն կերպ են մտածում և նույն բաներից են խոսում»։

Քոչարյանի խոսքով, միակ խնդիրն իշխանության համար «աթոռ» կորցնելն է․«Եթե իշխանությունը զգա, որ ստորագրելով փաստաթուղթը՝ կշարունակի մնալ իշխանության, ապա կարծում եմ, որ մեծ սիրով կանի։ Ըստ իս՝ նրանք սիրով պատրաստ են ստորագրելու, որովհետև ամիսներ շարունակ տեսնում ենք, որ նույն բանից են խոսում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները»։

Ըստ Քոչարյանի՝ հիմա ոչ թե խաղաղության դարաշրջան է, ինչպես նշում է վարչապետ Փաշինյանը, այլ նվաստացման դարաշրջան:

«Այսպիսի նվաստացման մեջ մենք, իսկապես, չենք եղել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում