Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են այս շաբաթ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Էրդողանը նշել է, որ բանակցությունները կարևոր քայլ էին Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա, հերթական անգամ, Թուրքիան որպես հարթակ է առաջարկել Զելենսկիի և Պուտինի միջև բանակցությունների համար։