Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ Դոնբասում ռազմական գործողության մեկնարկից հետո
copy image url

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ Դոնբասում ռազմական գործողության մեկնարկից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 10:12 24-02-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Դոնբասում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Երկու երկրների ղեկավարների նախորդ զրույցը տեղի էր ունեցել փետրվարի 23-ին։
«Առաջնորդները գնահատականներ են փոխանակել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի պայմանավորվածությունները կատարելուց նրանց կտրականապես հրաժարվելու պայմաններում ընդունված որոշման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է իր հայտնի տեսակետներն այս հարցում»,- ասվում է Կրեմլի պաշտոնական հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված