Պետք է հրաժարական տան, եթե իհարկե ունեն թասիբ ու նամուս, ինչը չունի իրենց «պապան»
copy image url

Պետք է հրաժարական տան, եթե իհարկե ունեն թասիբ ու նամուս, ինչը չունի իրենց «պապան»

Ներքին 3 տարի առաջ - 17:47 30-03-2022
Գուցեև հեշտ է փափուկ ու տաքուկ, հարմար տեղավորվել ու քննադատել մեր հավաքականին մի խաղում, որում մեր տղաները զիջեցին նորվեգացի մրցակիցներին ոչ ֆուտբոլային՝ 0:9 հաշվով, ու կրեցին հայկական ֆուտբոլի պատմության ամենանվաստացուցիչ հաշվով պարտությունը, բայց, հավատացնում եմ ձեզ, որ որպես նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել Խորհրդային Միության պատանեկան հավաքականի ու Երևանի «Արարատի» կազմում, չեմ գտնում տեղս և չեմ կարող կծու խոսքեր չասել այսօր մեր ֆուտբոլային տնտեսությունում տիրող իրական վիճակի մասին, որը, եթե անկեղծ, միանգամայն համահունչ է երկրում տիրող իրավիճակին:

Իհարկե, ամենահեշտը լիակատար ձախողման ողջ մեղքը ֆուտբոլիստների վրա բարդելը կլինի, բայց ես այդպես չեմ մտածում: Խնդիրը պետք է ավելի խորքային դիտարկել: Ընդամենը փաստագրական մի քանի տվյալներ, որոնք կօգնեն մեզ կատարելու համապատասխան եզրահանգում: Միայն այս վերջին շաբաթվա ընթացքում մեր ազգային մինչև 21 և մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները պարտվեցին Նորվեգիայի, Սերբիայի և Իռլանդիայի հավաքականներին՝ համապատասխանաբար 0:9, 0:2 և 0:4 հաշիվներով։ Ընդ որում, եվրոպական առաջնության էլիտռաունդում մեր 19 տարեկանների հավաքականը դրանից անմիջապես առաջ միևնույն՝ 0:4 հաշվով պարտվել էր նաև Պորտուգալիայի և Անգլիայի ընտրանիներին։

Բերեմ ավելի ցնցող փաստեր. վերջին՝ ոչ լրիվ 3 տարվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է և այն էլ՝ ինչպիսի հաշիվներով, ուշադրություն դարձրեք. Իտալիային՝ 1:9, Գերմանիային՝ 0:6, Հյուսիսային Մակեդոնիային՝ 0:5 և վերջինը Նորվեգիային՝ 0:9:

Ես հենց այնպես չէ, որ համեմատական զուգահեռ անցկացրեցի այսօր մեր երկրում և հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակների միջև և նշեցի, որ դրանք համահունչ են: Ահա թե ինչու. միանգամայն համահունչ է նաև բացարձակ ձախողումների հեղինակների պնդաճակատ վերաբերմունքը առկա իրավիճակին։ Հետաքրքիր է, թե էլ ինչպիսի ստորացուցիչ վիճակում պետք է հայտնվի երկիրս ու մեր ֆուտբոլը, որ դրա անմիջական մեղավոր հաստագլուխ ու դավաճան վարչապետն ու ֆեդերացիայի նրա մանկլավիկ ղեկավարությունը՝ բազմափորձ, բայց ավանտյուրային խաղաոճով առանձնանալ ցանկացող Կապառոսի ձեռքը բռնած, հրաժեշտ տան ու թույլ տան արմատական փոփոխություններ կատարել և մաքրման գործընթաց սկսել հայկական ֆուտբոլում: Թե՞ հերթական ներողությունը խնդրելով խայտառակ պարտության համար, իրենց կնքահոր նման, շարունակելու են սղոցել հասարակության՝ այլևս շատ փխրուն դարձած նյարդերը, հերթական անգամ բոլորիս սնելով ստի ու կեղծիքի վրա հիմնված խոստումներով, թե իբր 2024 թվականին Հայաստանի ազգային հավաքականը խաղալու է Եվրո- 2024-ի եզրափակիչում։

Հիմա եմ հասկանում, թե ինչու մեր ֆուտբոլային պրոֆեսոր Հենրիկ Մխիթարյանը հրաժարվեց խաղալ երկրի հավաքականում՝ նշելով, որ դա որոշել էր դեռ Գերմանիային 0:6 հաշվով զիջելուց հետո, կամ էլ թե ինչու Հայաստանի հավաքականում խաղալուց հրաժարվեց նաև աշխարհահռչակ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Վստահ եղեք՝ այս շարքը շարունակվելու է, քանի դեռ մեր երկիրն ու այդ երկրի տարբեր ոլորտներ ղեկավարում են ապաշնորհ, ապիկար ու դավաճան ղեկավարներ։

Հովհաննես Պողոսյան
ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում