Ֆրանսիան ապրիլի 1-ից վերսկսում է զբոսաշրջային վիզաների տրամադրումը ռուսներին
copy image url

Ֆրանսիան ապրիլի 1-ից վերսկսում է զբոսաշրջային վիզաների տրամադրումը ռուսներին

Արտաքին 3 տարի առաջ - 16:18 30-03-2022
Ֆրանսիան ապրիլի 1-ից վերսկսում է բոլոր տեսակի վիզաների տրամադրումը ռուսներին, վերացվում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները, հայտնում է Մոսկվայում երկրի հյուպատոսությունը։

«2022 թվականի ապրիլի 1-ից կրկին հնարավոր կլինի դիմել զբոսաշրջային վիզաների համար՝ առանց COVID-ի հետ կապված սահմանափակումների»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Հյուպատոսությունն ընդգծում է, որ վիզայի տրամադրումը չի երաշխավորում անհապաղ մուտքի հնարավորություն այն տարածք, որտեղ սահմանին դեռևս գործում են սահմանափակման միջոցներ։

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի վիզաների կենտրոնների VFS Global օպերատորը, վիզայի համար փաստաթղթերի հանձնումը հնարավոր է միայն Ռուսաստանի տարածքի 18 կենտրոններում նախապես գրանցվելով։

Ամենից շատ դիտված