Էստոնիան կդադարեցնի ռուսաստանցիներին ժամանակավոր կացության թույլտվությունների և ուսումնական վիզաների տրամադրումը
copy image url

Էստոնիան կդադարեցնի ռուսաստանցիներին ժամանակավոր կացության թույլտվությունների և ուսումնական վիզաների տրամադրումը

Արտաքին 2 տարի առաջ - 18:34 28-07-2022
Էստոնիայի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հաստատել է պատժամիջոցը, որի համաձայն՝ ռուսներն այլևս չեն կարողանա դիմել Էստոնիայում ժամանակավոր կացության թույլտվության կամ սովորելու նպատակով վիզայի համար։

Բացի դրանից՝ որոշումը հստակեցնում է գործող պատժամիջոցներն այնպես, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների կարճաժամկետ զբաղվածությունն Էստոնիայում կարող է թույլատրվել միայն այն դեպքում, եթե նրանք ունեն Էստոնիայի կողմից տրված վավեր վիզա։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումն անհրաժեշտ է Ռուսաստանի վրա անողոք ճնշման համար: Եթե պատժամիջոցները օգնեն դադարեցնել ռուսական ագրեսիան, դա դրական ազդեցություն կունենա մեր անվտանգության վրա»,- ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն:

Ամենից շատ դիտված