Չեխիան և Լատվիան դադարեցրել են վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին
copy image url

Չեխիան և Լատվիան դադարեցրել են վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին

Արտաքին 3 տարի առաջ - 21:54 24-02-2022
Չեխիան և Լատվիան դադարեցրել են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հաղորդել են Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան և Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։

«Հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան, ես որոշել եմ հետ կանչել Ռուսաստանում Լատվիայի դեսպանին` խորհրդակցությունների համար, ինչպես նաև կասեցնել լատվիական վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին, բացառությամբ հատուկ հումանիտար նկատառումների հետ կապված դեպքերի»,- գրել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։

Ամենից շատ դիտված