ԱԳ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
copy image url

ԱԳ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ներքին 3 տարի առաջ - 20:11 28-03-2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։

Ամենից շատ դիտված