Շվեյցարական Zurich Insurance ապահովագրական ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է իր կապույտ ֆոնին սպիտակ Z տառի տեսքով պատկերանշանի օգտագործումը սոցցանցերում՝ խուսափելու համար Ուկրաինա ռուսական ներխուժման հետ ասոցացվելուց, որի խորհրդանշանը նույնպես Z տառն է:
«Մենք ժամանակավորապես հրաժարվում ենք սոցցանցերում Z տառի օգտագործումից, սխալ մեկնաբանություններից խուսափելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը:
Ավելի վաղ Zurich Insurance-ը դատապարտել էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դադարեցրել իր գործունեությունը Ռուսաստանում։