Ոչ ապօրինի շինություններին, եթե իհարկե, դրանք գերթանկարժեք չեն

Ներքին 3 տարի առաջ - 20:05 26-03-2022
Երևանի սրտում՝ Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկում, կառուցվում է հերթական ապօրինի շինությունը․ շենքի վրա մի ամբողջ հարկ է կառուցվում։

Oragir.news-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ընթանում ապօրինի շինարարական աշխատանքները։ Ցավալի է, որ քաղաքապետարանի գործելաոճը շարունակում է մնալ նույնը․ հայտարարվում է ապօրինի շինությունների դեմ պայքարի մասին, ինչ-որ շինություններ տեսախցիկների և ոստիկանության ներկայությամբ քանդվում են, բայց միևնույն ժամանակ որոշները թույլատրվում են։ Քաղաքի այդ հատվածում անշարժ գույքի արժեքը մեկ քառակուսի մետրի համար 3-4 հազար դոլար է։

Մոտավոր հաշվարկներով, կառուցվող վերնահարկը 300-500 մետր քառակուսի տարածք է զբաղեցնում, հետևաբար, կառուցվելուց հետո նրա շուկայական արժեքը լինելու է 1-2 միլիոն դոլարի սահմաններում։ Ստացվում է, որ իշխանությունները պայքարում են միայն էժան ապօրինի շինությունների դեմ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում