Հաքերները, որոնք հայտարարել էին ՌԴ ԿԲ-ն կոտրելու մասին, սկսել են հրապարակել տվյալներ
copy image url

Հաքերները, որոնք հայտարարել էին ՌԴ ԿԲ-ն կոտրելու մասին, սկսել են հրապարակել տվյալներ

Արտաքին 3 տարի առաջ - 16:28 26-03-2022
Anonymous հաքերային խումբը, որը հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի համակարգերը կոտրելու մասին, հրապարակել է 28 ԳԲ տվյալներ։ Փաստաթղթերի հղումները հրապարակվել են Anonymous-ի Twitter օգտահաշվում:

Հաքերները պնդում են, որ փաստաթղթերն ուղարկել են համացանցի տարբեր կետեր, և եթե դրանք գրաքննության ենթարկվեն, հաքերները կկիսվեն նոր հղումներով։

Ֆայլերում հայտնվել են հարյուրավոր աուդիտորական եզրակացություններ և բանկերի սեփականատերերի վերաբերյալ տվյալներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Իրենք՝ հաքերները, պնդում են, որ հասանելիություն են ստացել Կենտրոնական բանկի «գաղտնի պայմանագրերին»։

Anonymous-ը հրապարակել է նաև տեսաուղերձ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Պուտին, քո գաղտնիքներից ոչ մեկը պաշտպանված չէ: Մենք ամենուր ենք՝ քո պալատում, մենք այնտեղ ենք, որտեղ դու ուտում ես, մենք քո սեղանի մոտ ենք, մենք քո ննջարանում ենք։ Մենք հրապարակում ենք ՌԴ ԿԲ-ի հազարավոր փաստաթղթեր՝ համաձայնագրեր, նամակներ, գործարքներ, քո օլիգարխների առևտրային գաղտնիքները, իսկական տնտեսական հաշվետվություններ, որոնք թաքցնում են հանրությունից»,- ասվում է տեսանյութում։

Ամենից շատ դիտված