Սանկտ Պետերբուրգի դատարանը արգելել է հրապարակել ռուսական բանակի կորուստների մասին տվյալներ
copy image url

Սանկտ Պետերբուրգի դատարանը արգելել է հրապարակել ռուսական բանակի կորուստների մասին տվյալներ

Արտաքին 2 տարի առաջ - 18:22 14-05-2022
Սանկտ Պետերբուրգի դատարանը բավարարել է չորս կայքերում տվյալները արգելելու մասին հայցը, որոնք հաղորդել են Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ ռուսական բանակի կորուստների մասին։ Ցուցակում հայտնվել են թուրքական Anadolu գործակալության, ադրբեջանական Zerkalo պարբերականի, CNN հեռուստաալիքի չեխական խմբագրության և ուկրաինական Logist today լոգիստիկ պորտալները։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակում է Սանկտ Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայությունը։

Դատարան հայց է ներկայացրել 301-րդ կայազորի զինդատախազությունը։ Ստուգելուց հետո պարզվել է, որ կայքերը հրապարակել են «զոհերի անուններն ու անձնական տվյալները»։ Նման տեղեկատվության տարածումն արգելված է:

Ամենից շատ դիտված