Ճապոնիան կսառեցնի ևս 25 ռուսաստանցիների ակտիվները և կարգելի երկրից արտադրանքի արտահանումը ռուսաստանյան 81 կազմակերպություններ։
Ճապոնիայի ԱԳՆ-ի ուրբաթ օրը տարածած հայտարարությունից հետևում է, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի չափահաս երեխաների և նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի, VEB պետական կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովի, «Սովորստալ»-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի, «Գոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հարազատների, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և գործարարներ Ռոտենբերգ եղբայրների նկատմամբ։
Սահմանափակումների տակ հայտնված ընկերություններից են Միասսկի գործարանը, «Վիպել» նավաշինական գործարանը, Ամուրի նավաշինական գործարանը, էլեկտրոնիկա արտադրող «Բայկալ Էկելտրոնիկս»-ը և այլք՞
Այսպիսով ճապոնական պատժամիջոցների ցանկում արդեն ներառված է 101 ռուսաստանցի և ռուսական 130 կազմակերպություն։