Ճապոնիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
copy image url

Ճապոնիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Արտաքին 3 տարի առաջ - 12:29 23-02-2022
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 23-ին, հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, հաղորդել է Reuters-ը։
Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցները նախատեսում են ԼԴԺՀ-ից արտահանման արգելք: Դրանք վերաբերում են նաև Ռուսաստանի Դաշնության սուվերեն պարտքին և ռուսական նոր պարտատոմսերի թողարկման արգելքին։
Կիշիդան հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը։
Նա Մոսկվային կոչ է արել կարգավորել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի «անկախության» ճանաչումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում է։
«Հետագայում մենք կորոշենք այդ միջոցառումների մանրամասները և առանց հապաղելու կիրականացնենք անհրաժեշտ ընթացակարգերը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ իրավիճակի վատթարացման դեպքում միջոցառումների ցանկը կարող է ընդլայնվել։