Ադրբեջանի ԶՈՒ-ն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը
copy image url

Ադրբեջանի ԶՈՒ-ն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը

Ներքին 3 տարի առաջ - 17:39 24-03-2022

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ: