Հիմա «խաղաշրջանակում» Ռուսաստանի գոյությունն է. Մեդինսկի
copy image url

Հիմա «խաղաշրջանակում» Ռուսաստանի գոյությունն է. Մեդինսկի

Արտաքին 3 տարի առաջ - 14:13 24-03-2022
Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին պնդում է, որ հիմա «խաղաշրջանակում է» գտնվում «Ռուսաստանի գոյությունը՝ որպես ռուսական քաղաքակրթություն»։ Մշակույթի նախկին նախարար և պատմությանը նվիրված մի շարք գրքերի հեղինակ Մեդինսկին այս կարծիքը հայտնել է հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած Պատմության լուսավորության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստում։

Մեդինսկին հավելել է, որ հավաքական Արևմուտքն իբր Ռուսաստանին մղում է ավերելու քաղաքական համակարգը և երկիրը։ Նրա խոսքով, իրավիճակը կարելի է համեմատել Խառնակ ժամանակների՝ 1917 թվականի փետրվարի նախօրեի հետ, երբ տապալվեց միապետությունը, և 1989 թվականի հետ, որի իրադարձությունները Մեդինսկին կապել է ԽՍՀՄ փլուզման հետ։

Ինչ է նշանակում «ռուսական քաղաքակրթություն», և կոնկրետ ինչ է անում Արևմուտքը այն ոչնչացնելու համար՝ նա չի պարզաբանել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի