Ուկրաինան հրաժարվում է Դոնբասը և Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից. Մեդինսկի
copy image url

Ուկրաինան հրաժարվում է Դոնբասը և Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից. Մեդինսկի

Արտաքին 3 տարի առաջ - 18:15 29-03-2022
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ուկրաինայի առաջարկները չեն վերաբերում Դոնբասի «անջատված տարածքներին», ինչպես նաև Սևաստոպոլին ու Ղրիմին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Մեդինսկու խոսքով՝ Կիևը նաև կհրաժարվի Ղրիմն ու Դոնբասը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից։ Խոսքը Ուկրաինայի գրավոր առաջարկների մասին է։

«Իհարկե, դա ոչ մի կերպ չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, բայց Ուկրաինան ձևակերպել է իր մոտեցումը»,- ընդգծել է նա։

Նախատեսվում է, որ այժմ Մոսկվան կքննարկի պայմանագրի վերաբերյալ Կիևի առաջարկները, ապա համապատասխան պատասխան կտա։

Միաժամանակ, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սևաստոպոլի և Ղրիմի շուրջ վիճելի հարցերը կարելի է լուծել երկկողմ բանակցությունների ընթացքում։

Ամենից շատ դիտված