Ընդդիմության հաղթանակը. ոչ ոք ոչինչ թափ չտվեց նրանց վրա
copy image url

Ընդդիմության հաղթանակը. ոչ ոք ոչինչ թափ չտվեց նրանց վրա

Միտք 3 տարի առաջ - 13:18 24-03-2022
Երեկվա կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանը ընդդիմության «բուռն գործողությունների» ևս մեկ ցուցիչ էր։ Ու քանի շարունակվում են այդ «բուռն գործողությունները, այնքան ավելի շատ է մարդկանց մոտ ամրանում այն համոզմունքը, որ ամեն ինչ պայմանավորված սցենարով ընթանում է, որից ոչ ոք չի ցանկանում շեղվել։

Երեկվա հարցուպատասխանի ժամանակ ոչ ոք հարց չուղղեց վարչապետին՝ որոշել էին իրենց վերաբերմունքն այդպես ցուցանել «երկիրը կործանող» ուժի առաջնորդի նկատմամբ։ Փոխարենը հարցերն ուղղվում էին «երկիրը կործանող» ուժի առաջնորդի նշանակած նախարարներին, որոնք գալիս ու ամբիոնի մոտ ասում էին այն, ինչ մի քանի վայրկյան առաջ իրենց հրահանգել էր «երկիրը կործանող» ուժի ղեկավարը՝ իրենց շեֆը։ Այսինքն՝ ընդդիմության հարցերին դարձյալ պատասխանում էր Նիկոլ Փաշինյանը, միայն թե՝ իր նախարարների դեմքով։ Եվ ընդդիմությունը, կարծես թե, գոհ էր դրանից՝ իրենք և՛ ստանում էին իրենց հարցերի պատասխանները, և՛ ոչ ոք մատ թափ չէր տալիս իրենց վրա։ Ու բոլորը գոհ էին ու երջանիկ։

Այս մի հարցում, կարելի է արդարացիորեն արձանագրել, ընդդիմությունը հասավ հաջողության՝ արեց այնպես, որ իրենց վրա ոչ ոք մատ թափ չտա, ուրիշ բան՝ առավել ևս։ Սա փոքրիկ, բայց կարևոր հաջողություն է, չէ՞ որ ընդդիմությունը, եթե այսպես՝ թափ տալով շարունակվի, կարող է մի օր ընդհանրապես նեղանալ ու ոչ միայն լքել նիստերի դահլիճը, այլև մանդատները վայր դնել ու լքել ամբողջ խորհրդարանը։ Ու հանրությունը կմնա առանց փրկիչների, ԱԺ-ում այլևս չեն լինի մարդիկ, ովքեր «օր ու արև չեն տա» այս «ազգակործան պատուհասներին»։ Իսկ հիմա դիվանագիտական նուրբ ջանքերի արդյունքում ընդդիմությունը հասավ նրան, որ և՛ կույս մնան, այսինքն՝ ոչ ոք ոչինչ չանի իրենց հետ, և՛ հաճույք ստանան, քանզի ինչ-որ բան, ամեն դեպքում, ցանկանում են, որ իրենց հետ արվի։

Հաջորդ հարցուպատասխանին էլ ավելի «կխստացնեն» մարտավարությունը և, հավանաբար, հարցերը կուղղեն խուլ ու համրերին հատուկ ժեստերով, որ անգամ ձայնի տոնայնությամբ ոչ մի մուննաթ չհնչի իրենց հասցեին, և ընդդիմության նուրբ հոգին չալեկոծվի հանկարծ։ Իհարկե, այստեղ մի փոքր խնդիր կա՝ ժեստերով, ամեն դեպքում, կարող են մատ էլ թափ տալ, ուրիշ բան թափ տալու ակնարկ էլ անել, բայց «ականջ շոյող» արտահայտություններ, կարևորը՝ չեն հնչի։ Սպասենք նոր զարգացումների։


Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին