Ուղիղ եթեր
Renault-ը դադարեցրել է Մոսկվայի իր գործարանի աշխատանքը
copy image url

Renault-ը դադարեցրել է Մոսկվայի իր գործարանի աշխատանքը

Արտաքին 3 տարի առաջ - 12:14 24-03-2022
Ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնը դադարեցրել է Մոսկվայում գտնվող գործարանի աշխատանքը։ Այս որոշումն ընդունել է Renault-ի տնօրենների խորհուրդը՝ «ելնելով Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին միանալու անհրաժեշտությունից», հաղորդվում է Renault Group-ի կայքում։ Մոսկվայում Renault-ի գործարանն աշխատանքները վերսկսել էր մարտի 21-ից. մինչ այս արտադրությունը պարապուրդի էր մատնված փետրվարի 28-ից։
Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ֆրանսիայի խորհրդարանին և կոչ արել ֆրանսիական ընկերություններին, մասնավորապես՝ Renault-ին, հեռանալ ռուսական շուկայից։
Մոսկվայում Renault-ի գործարանը գործում է 2005թ.-ից։ Սա ամբողջական ցիկլի ձեռնարկություն է, որտեղ արտադրվում են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Renault Captur-ը, Renault Arkana-ն և Dacia Duster-ը:
Դուստր ձեռնարկությունների գործունեությունը դադարեցնելու մասին պաշտոնական հայտարարության մեջ խոսք չկա։ Renault-ին է պատկանում «ԱվտոՎԱԶ» ԲԸ-ի բաժնետոմսերի 68%-ը: Ընկերությունը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում ՌԴ տարածքում աշխատող իրենց 45 հազար աշխատակցների առջև։

Ամենից շատ դիտված