Freedom House-ն Ադրբեջանին հորդորել է վերականգնել Արցախի գազամատակարարումը
copy image url

Freedom House-ն Ադրբեջանին հորդորել է վերականգնել Արցախի գազամատակարարումը

Արտաքին 3 տարի առաջ - 10:07 24-03-2022
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը: Այս մասին կազմակերպությունը գրառում է կատարել Twitter-ի էջում:
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որն արդեն շաբաթներ է՝ տառապում է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի»,- ասվում է հայտարարության մեջ: