Louis Vuitton-ը սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել իր նոր LV Volt հավաքածուի պատճառով: Այս մասին գրում է TJournal-ը։
Նոր զարդերը, որոնք մարտի 22-ին ցուցադրվել են ընկերության սոցցանցերում, պարունակում են միաձուլված L և V տառերը, որոնք միասին հիշեցնում են Z տառը, որն այժմ Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են որպես Ուկրաինայում իրենց գործողություններին աջակցելու նշան:
Հարյուրավոր մեկնաբանություններ են հայտնվել Louis Vuitton-ի Instagram-ում և Twitter-ում հավաքածուի վերաբերյալ գրառումների ներքո, որոնցում օգտատերերն արտահայտել են իրենց վրդովմունքը, մեղադրել ընկերությանը ագրեսիային աջակցելու մեջ, PR արշավն անվանել «սարսափելի» և կարծիք հայտնել, որ հիմա նման խորհրդանիշներ օգտագործելու լավագույն ժամանակը չէ: