Աղջնակն իրական ճշմարտությունն ասաց Փաշինյանի մասին
copy image url

Աղջնակն իրական ճշմարտությունն ասաց Փաշինյանի մասին

Ներքին 3 տարի առաջ - 15:11 23-03-2022
Համացանցում մի տեսանյութ է տարածվում, որտեղ մանկապարտեզի դաստիարակը հարցնում է երեխաներին, թե ի՞նչ է սհորինել Չայկովսկի՝ն երաժտությո՞ւն, թե՞ հեքիաթ։ երեխաները ճիշտ պատասխան են տալիս՝ երաժշտություն։ Իսկ ո՞վ է հեքիաթներ հորինում՝ հարցնում է դաստիարակչուհին։ «Նիկոլ Փաշինյանը»,-դարձյալ շատ ճիշտ պատասխանում է մի աղջնակ։ տեսանյութը տարածվում է համացանցում, որին տարատեսակ մեկնաբանույուններ են ուղեկցում, թե երեխայի ծնողները երևի նիկոլական են, տանը այնքնա են խոսել, աստվաածցրել Նիկոլին, որ աղջնակը կարծել է՝ Նիկոլ Փաշինյան ամեն ինչ է հորինում, այդ թվու՝մ հեքիաթ։ Կամ էլ գուցե երեխայի մեջ տպավորվել է Նիկոլ Փաշինյանի՝ երբեմնի ժողովրդավար եղած շրջանում երեխաների համար հեքիաթ պատմելու դրվագները։

Իսկ իրականում, մանկապարտեզի տարիքի այս աղջնակը բացարձակ ճշմարիտ միտք արտահայտել՝ զուտ քաղաքական իմաստով։ Նա իր մանկական շուրթերով ու մտածողությամբ բարբառել է ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանի մասին, որ նա հեքիաթներէ հորինում։ Պարզապես պետք էր նաև շարունակել՝ Փաշինյանը հեքիաթներ է հորինում և չորս տարի շարունակ կերակրում մեզ այդ հեքիաթներով, գուցե նաև իր ծնողներին, հարազատներին։ Նիկոլ Փաշինանի մասին, ի դեպ, այսպիսի միամիտ արտաբերած ճշմարտություներ հաճախ են հայտնում, և հիմնականում հենց ամենապարզ ու անկեղծ մարդկանց կողմից է դա լինում՝ գյուղացի մի ռամիկ, մանկապարտեզի երեխա, տարեց կին, որոնք շատ ավելի մաքուր ու ազնիվ երաշխարհ ունեն և չեն կեղծում, քան քաղաքաբնակ քաղաքական գործիչները։

Ուստի պետք է շնորհակալություն հայտնել այդ աղջնակին՝ Փաշինյանին իր իրական դեմքը ցույց տալու համարև, որ նա ընդամենը հեքիաթասաց է, ուղղակի նա նաև իր հորինած հեքիաթների բացասաակն հերոսն է, ու այս հեքիաթը, ի տարբերություն իրական, նորմալ հեքիաթների, որոնց ավարտին միշտ բարին հաղթում է չարին, չի ավարտվել՝ դեռ շարունակվում է, ավարտվելու միտք էլ չունի, բարու հաղթանակի մասին էլ դեռ վաղ է խոսելը։ Չգիտենք էլ՝ բարին որն է, դեռևս միայն չարին ենք ծանոթանում ու չարի տարբեր դրսևորումներին՝ անցյալի, ներկայի, էլ ավելի անցյալի դրսևորումներին։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում