Քերոբյանը մաքսատուրքը զրոյացնելով՝ պետբյուջեից տարեկան հարյուր միլիոն դրամի կորուստը չնչին է համարում

Ներքին 3 տարի առաջ - 13:35 23-03-2022
«ՀՀ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարողներին՝ չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող՝ ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն դրամ և ապրանքների համար գանձվող մաքսավճարները։ Առաջարկվող փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների պարզեցմանը և մրցակցային միջավայրի բարելավմանը։

Տնտեսվարողները ցածր արժողություն ունեցող ապրանքների դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի շուկաներում մատակարարների քանակի և առևտրի ավելացմանը։
«Այն մարդիկ, ովքեր էլեկտրոնային կոմերցիայով ապրանք են վաճառում ՀՀ-ից դուրս, բախվում են խնդրի։ Մաքսավճարը շատ ժամանակ գերազանցում է ապրանքի գնին, և հաշվի առնելով, որ ընդհանուր բյուջե մուտքերը չնչին են՝ խոսքը գնում է տարեկան հարյուր միլիոն դրամի մասին, մենք որոշում կայացրեցինք մաքսավճարները զրոյացնել, որպեսզի հնարավորություն տանք փոքր և միջին ընկերություններին անկաշկանդ արտահանում իրականացնել այդ հարթակների միջոցով»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ գաղափարն իհարկե ողջունելի է, բայց գործարքների մասնատման հավանականությունը նկատի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Քերոբյանն ի պատասխան ասաց, որ սա քննարկվել է, բայց քիչ հավանական է համարում, որ որևէ տնտեսվարող մի քանի տասնյակ հազար դրամի համար ապրանքների մեքենաները մասնատի, խոսքը մաքսավճարը վճարելու մասին է։
Աղազարյանն ասաց, որ այն վճարները, որից պատրաստվում են ազատել տնտեսվարողներին, այդ վճարումները հաստատո՞ւն են և կախված չե՞ն ընդհանուր արտահանվող գումարի չափից, Քերոբյանը պատասխանեց, որ գումարները հաստատուն են, քանի որ ընդհանուր արտահանվող ապրանքի գումարից տոկոս չի, այսինքն ՝ մաքսավճար է։

Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, որ ՀՀ-ից արտահանման համար մի բան էլ գումար է պահվում, իսկ ինչո՞ւ հնարավորություն չտան, որպեսզի լիարժեք արտահանում իրականացնեն, ինչո՞ւ է մեկ միլիոն, այլ ոչ թե, օրինակ, տասը կամ քսան միլիոն, որովհետև այդ գումարները մեծ հաշվով ՀՀ են գալիս։

Քերոբյանն ասաց, որ առաքումների համար դա խոչընդոտ չէ, պետք է արտահանման գործարքները հաշվառվեն, ստուգվեն, և մեկ միլիոնից վերև՝ կարելի է չհամարել ՓՄՁ գործարք։ Կարիք չեն տեսնում սահմանափակումները վերացնելու։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում