Ով ուժեղ է, նրա մոտ էլ լինելու է. քաղաքացիները՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին

Խոսք Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 20:04 22-03-2022
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե կարող է հստակ ասել, որ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի լինելու, և որ Հայաստանը ստանձնելու է Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը, կրկին սկսեց պատմել, որ իրենց կուսակցությանը ձայն են տվել, որպեսզի տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» հաստատեն, սակայն բուն հարցին այդպես էլ չպատասխանեց և չասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ պատկերացում ունեն այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։