Անտառային հրդեհները կարող են վատթարացնել ճառագայթային իրավիճակը ՉԱԷԿ-ում
copy image url

Անտառային հրդեհները կարող են վատթարացնել ճառագայթային իրավիճակը ՉԱԷԿ-ում

Արտաքին 3 տարի առաջ - 22:35 21-03-2022
Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը զգուշացնում է, որ օտարման գոտում ռադիացիոն իրավիճակը կարող է վատթարանալ անտառային հրդեհների պատճառով, որոնք այժմ հնարավոր չէ մարել։
«Հրդեհաշիջումն անհնար է ռուսական զորքերի կողմից Օտարման գոտու զավթման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարգավորողն ընդգծում է, որ ճառագայթային վիճակի վերահսկման ավտոմատացված համակարգի չգործելու պատճառով հնարավոր չէ համարժեք գնահատել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել։ Տեսչությունը նշում է, որ Օտարման գոտում հրդեհները բնորոշ չեն ցուրտ սեզոնին, այդ իսկ պատճառով մտավախություն ունեն, որ եղանակի տաքացմանը զուգընթաց հրդեհների տարածքը կարող է մեծանալ, իսկ այրվում են ռադիոակտիվ աղտոտված անտառները։

Ամենից շատ դիտված