Սյունիքն ու Արցախը Երևանին կապող ավտոճանապարհը փակ է.  Ջորջ Տաբակյան
copy image url

Սյունիքն ու Արցախը Երևանին կապող ավտոճանապարհը փակ է. Ջորջ Տաբակյան

Ներքին 3 տարի առաջ - 17:51 21-03-2022
Գործարար Ջորջ Տաբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ երկրորդ օրն է, որ Գորիս-Սիսիան-Զանգեր ճանապարհը փակ է՝ նշելով, որ դա միակ ճանապարհն է, որը Սյունիքն ու Արցախը կապում է Երևանին։

Oragir.news-ը կապ հաստատեց Տաբակյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ իրավիճակ է այժմ: Նա ասաց, որ 200 մեքենա եկել ու կանգնել է Սիսիանի ճանապարհին, և երկու օր է՝ մեքենաները մնացել են ճանապարհներին. «Մենք չենք կարողանում Արցախից հետ գալ Երևան։ Զանգել ենք ԱԻՆ, որի աշխատակիցն ասում է, որ ճանապարհները փակ են, իսկ մեքենաները այստեղ եկել ու մնացել են խաչմերուկում կանգնած։ Առավոտից այդպես կանգնած մնացել են, լրիվ անտերության մատնված վիճակ է: Սա, չեմ կարծում, միջոց է փակելու ճանապարհը Երևանից Արցախ կամ Արցախից Երևան գնացող, այլ ուղղակի պետական գերատեսչությունները դրա հետ կապված գործ չեն անում։ Հիմա որ ինքներդ էլ զանգեք, հարցնեք՝ ի՞նչ վիճակում է այդ ավտոճանապարհը, որևէ բան չեն ասելու։ Ուրիշ ո՞ւմ զանգեմ՝ չգիտեմ։ Արցախից Երևան էինք ուզում գալ, հիմա այլընտրանքային ճանապարհ էլ չկա գալու, անգամ Վայքում այժմ մեքենաներ կան կուտակված»։

Oragir.news-ը կապ հաստատեց ԱԻՆ աշխատակցի հետ՝ հասկանալու, թե ո՞ր ճանապարներն են փակ: Վերջինս ասաց, որ Զանգեր-Կապան, Տաթև-Գորիս, Գորիս-Սիսիան ճանապարհները փակ են բոլոր տեսակի մեքենաների համար՝ եղանակային պայմանների պատճառով, բայց այդպես էլ չասաց, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվելու խնդրի կարգավորման համար։

Իսկ Ճանապարհային ոստիկանության թեժ գիծը անպատասխան թողեց մեր զանգերը։




Քնարիկ Պետրոսյան






Ամենից շատ դիտված