Փոխվարչապետ Մաթևոսյանը քրդերեն գրառմամբ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի Նոր տարին
copy image url

Փոխվարչապետ Մաթևոսյանը քրդերեն գրառմամբ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի Նոր տարին

Ներքին 3 տարի առաջ - 15:47 21-03-2022

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը քրդերեն գրառմամբ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի կապակցությամբ: ՀՀ փոխվարչապետը գրառումն արել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ և մաղթում, որ համազգային այս տոնը խաղաղություն, երջանկություն ու բարօրություն բերի բոլորիդ ընտանիքներին։ Կիսելով քուրդ եղբայրների ու քույրերի՝ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնի ուրախությունը՝ բոլորին ցանկանում եմ դրական ու հաջողությամբ լի տարի։ Շնորհավո՛ր»,- ասված է փոխվարչապետի ուղերձում։

Ձեզ գուցե հետաքրքրի