Ռուսաստանը լայնածավալ ռազմական հանցագործություն է կատարել Մարիուպոլում ռազմական գործողությունների ժամանակ, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն անխտիր սպանում են մարդկանց և ամբողջությամբ ավերում Մարիուպոլը։
Մարիուպոլում իրադարձությունները Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած բազմաթիվ ռազմական հանցագործություններից մեկն են, ասել է Բորելը՝ հավելելով, որ Ռուսաստանը գործում է պատերազմական կանոններից դուրս: