Այսօր ի աջակցություն Ռուսաստանի ակցիայի մասնակիցների շարքում էր նաև ակտիվիստ Վահագն Չախալյանը:
Oragir.news-ի հետ զրույցում Չախալյանն ասաց, որ իր կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարումը կախված է նաև Էրդողանից՝ նշելով, որ պատերազմը կվերջանա, երբ Թուրքիան դադարի ԱԹՍ մատակարարել Ուկրաինային․ ‹‹Արցախյան պատերազմի ժամանակ Էրդողանը նույն բայրաքթարներով փոխեց պատերազմի ընթացքը։ Հայաստանում գտնվող արևմտամետները փորձում են նույն հարթությունում ներկայացնել, բայց եկե՛ք նայենք՝ ինչ եղավ Շուշիում, ինչ եղավ Հադրութում: Այսինքն՝ այն քաղաքները, որտեղ Ռուսաստանը դենացիֆիկացիա է անում, խնդիր է լուծում իր հակառակորդից մաքրել: Բայց Արցախում փաստացի էթնիկ զտում է իրականացել: Ինքը Շուշին մաքրել է ողջ հայերից»։
Մանրամասն՝ տեսանյութում։