Ով էր անջատել Արցախի գազն, ու ինչ գնով միացվեց
copy image url

Ով էր անջատել Արցախի գազն, ու ինչ գնով միացվեց

Միտք 3 տարի առաջ - 21:53 18-03-2022
Արցախի տեղեկատվական շտաբն այսօր՝ մարտի 18-ին, տեղեկացրեց, որ Արցախ մտնող գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Բայց շատերի համար գաղտնիք մնաց, թե ինչու էր անջատվել, և ինչպես եղավ, որ վերականգնվեց։ Այս խնդիրը փորձենք լուծել գազատարի անջատմանն ու վերականգնմանն ուղեկցող իրադարձությունների համադրմամբ։

Արցախում գազատարն անջատվեց Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ մեկնելու նախորդ օրը՝ մարտի 8-ին։ «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի վերնագիրը, ենթադրաբար, մտահոգություն էր առաջացրել ռուս-ադրբեջանական շրջանակներում։ Եվ Արցախի գազն անջատվեց։ Փարիզում Փաշինյանն ու Մակրոնը կարևորեցին ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Սա արդեն լուրջ մտահոգություն կարող էր առաջացնել Կրեմլում, որը դեռ չի ուզում դիրքեր հանձնել Հարավային Կովկասում։

Փարիզից գալուց հետո, ՀՀ կառավարության նիստում վարչապետը ձեռնպահ մնաց գնահատական տալուց՝ ակնարկելով, որ գիտի, թե ով և ինչու է անջատել Արցախ մտնող գազը։ Այդ օրերին գազատարին չէին մոտենում ո՛չ հայերը, ո՛չ ռուսները, ո՛չ ադրբեջանցիները, ոչ էլ «Գազպրոմը»։ Որոշ քաղաքական գործիչներ, հասկանալով տեղի ունեցածի պատճառը, վարչապետին խորհուրդ էին տալիս դիմել ՌԴ նախագահին, ենթադրելով՝ որ ՌԴ-ն է անջատել գազը, ինքն էլ կարող է վերականգնել։ Այս ենթադրության գործնական հիմքն է այն, որ Արցախ մտնող գազատարը տնօրինում է «Գազպրոմը»։ Բոլորը սպասում էին, թե երբ է Փաշինյանը խոսելու Պուտինի հետ։

Լռությունը խախտվեց մարտի 16-ին, ՀՀ վարչապետը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահի հետ։ Նույն օրը տեղեկատվություն տարածվեց, որ գազատարի վերականգնման աշխատանքը սկսվել է։ Իսկ այսօր՝ մարտի 18-ին, արդեն իմացանք, որ Արցախ մտնող գազատարը վերականգնվել է։ Ենթադրելի է, որ Փաշինյան-Պուտին զրույցի շրջանակում գազատարի բացման նախապայմաններ են առաջադրվել։ Ի՞նչ նախապայմաններ են դրվել մեր ժողովրդի առաջ։

ՀՀ ՊԵԿ-ն այսօր տեղեկացրեց, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում ԵՏՀ խորհրդի նիստում որոշել են էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների ներմուծման քվոտաներ սահմանել։ Այսինքն՝ այս տարի կարելի է Հայաստան ներմուծել առավելագույնը՝ 8000 էլեկտրամոբիլ։ Դրամը դոլարի համեմատ արժևորվեց, իջնելով 490 դրամի մակարդակի, իսկ ռուբլին դրամի համեմատ մի քիչ արժևորվեց։ Այսինքն՝ ռուբլով կարող են համեմատաբար էժան դոլար գնել։ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն այսօրտեղեկացրեց, որ ԵԱՏՄ անդամ երկրները ԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկել են ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերել ազգային արժույթներով հաշվարկներին փուլային անցման շուրջ։ Այսինքն՝ պատժամիջոցների տակ կորացած, դոլարից զրկված ՌԴ-ն առաջիկայում փորձելու է Հայաստանից ապրանք գնել ռուբլով։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում